Բաքվում հրապարակվել է «ահաբեկչության մեջ» մեղադրվող, լիբանանահայ Վիգեն Աբրահամի Էուլջեքջյանի դատավճիռը. հայտնում է ադրբեջանական լրատվամիջովը։ Դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Վիգեն Էուլջեքջյանին մեղադրանք է առաջադրվել «որպես վարձկան՝ ռազմական գործողությանը մասնակցելու», «ահաբեկչության», «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» և այլ հոդվածներով: |