ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ընտրակաշառքների մասին ահազանգերն ինտենսիվանում են». Արթուր Սաքունց
15:15, 14.06.2021 | mamul.am
1942 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընտրակաշառքների մասին խոսակցություններն ու տարատեսակ ահազանգերն ինտենսիվանում են։

Քաղաքը՝ Վանաձորը, փոքր է, նման տեղեկությունները նաև հասցեական, թե ում կողմից, որտեղ, շուտ են տեղ հասնում։ Հորդոր նման ծանր հանցագործություններ կատարողներին և նրանց հովանավորողներին։

Այդ արատավոր պրակտիկան, որը վերացվել էր 2018թ. դեկտեմբերին, վերստին փորձում են արթնացնել այդ «արհեստի» մեջ տարիներ շարունակ հմտացածները։

Ոստիկանությունն այլևս ունի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու և՛ լիազորություն, և՛ պարտավորություն։

Ակնկալում ենք արդյունավետ կանխարգելիչ գործողություններ նման արատավոր երևույթները բացառելու ուղղությամբ։

Իսկ հանցավոր գործողությունները կատարողներին, ուղերձ. մեղք եք, միևնույն է արդյունք չի տալու, ՀՀ քաղաքացիների գերազանց մեծամասնության համար անընդունելի է ընտրակաշառքով ընտրելը։

Իզուր մի չարչարվեք ու մի վերցրեք քրեակատարողական հիմնարկներում հայնտվելու ուղին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր