ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«ՆԱՏՕ-ն ձգտում է Ռուսաստանի հետ երկխոսության և ողջունում է Բայդեն-Պուտին հանդիպումը». Սթոլթենբերգ
14:50, 14.06.2021 | mamul.am
3897 | 0

«ՆԱՏՕ-ն կշարունակի ձգտել Ռուսաստանի հետ երկխոսության։ Դա թուլության նշան չէ, ընդհակառակը, դա ուժի նշան է, և ես ողջունում եմ Բայդենի և Պուտինի առաջիկա հանդիպումը»,- այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Նա ընդգծել է, որ դաշինքի 30 պետությունների ղեկավարները խորհրդակցություններ կանցկացնեն Ժնևում՝ Ռուսաստան-ԱՄՆ հանդիպման նախաշեմին:

Սթոլթենբերգը նշել է, որ դաշինքը կհաստատի Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը՝ հիմնված «երկխոսության և զսպման» վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր