ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա մեր պետության վերջին շանսն է». Աննա Կոստանյան
14:30, 14.06.2021 | mamul.am
2766 | 0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմական օրեր ենք ապրում, եթե գոնե հիմա չգիտակցենք պետության գինը, կկորցնենք մեկընդմիշտ։ Մի կողմ թողնել քաղաքական փուչ ամբիցիաներն ու ատելությունը մեկը մյուսի հանդեպ, հայտ ներկայացնել միասնաբար կառուցելու պետությունը, հաշտեցնելու, կառուցողական դաշտ բերելու բոլոր կարող ուժերին, գիտելիք ու դրական փորձ ունեցողներներին... Այս գիտակցումն ունեցող յուրաքանչյուր ոք պատրաստ է ինքնազոհողության` հանուն պետության, պետականության, հանուն Հայաստանի ու Արցախի կյանքի, կառուցման ու զարգացման։ Մնացած բոլոր լոլոները փուչ ու սին խոստումներ են։

Ամենակարևոր ուղերձը, որ տալիս եմ ինձ հանդիպող ցանկացած քաղաքացու, ուշադիր լինել, թե ինչ են ասում և ով է ասում։

Բոլոր այն ուժերը, որոնք «հնուց» եկել հանկարծ հիշել են, որ պետության կորստի առաջ ենք կանգնած, խնդրում ենք գնալ «վաստակած» հանգստի։ Դուք վատնել եք բոլոր հնարավորություններն ու այն ժամանակը, որ ձեզ տրվել էր` Հայաստանն ու Արցախը կառուցելու համար։ Ես իմ մաշկի վրա եմ զգացել կորսված ժամանակն ու հնարավորությունները, որ դուք մսխել եք բոլոր ոլորտներում, առաջին հերթին կրթության։ Այսօրվա հասարակությունը, որին այնքան ծաղրում, հոգեբանորեն խոշտանգում եք, հենց ՁԵՐ ձեռակերտ քարե այլանդակված արձանն է, փչացրած ադամանդը, որն այսօր կարող էր փայլել համայն աշխարհի մարտահրավերներին հանդիման, բայց որն այսօր տառապած, խաբված, մոլորված ու հուսալքված է։

Ես` որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, ասում եմ` ՉՈՒՆԵՔ այլևս հնարավորություն պետության վրա ծանրացած քարը տեղից շարժելու։

Մի կողմ քաշվեք ու տեղ տվեք ձեր երիտասարդներին։

Դուք այլևս ապականված եք։

Ձեր ձեռքերն արնոտ ու կեղտոտ են։

Ձեր գնացքն այլևս անցյալում է։

Սա մեր պետության վերջին շանսն է։

Թույլ տվեք մոխրից վեր հառնենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր