ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Այսպիսի խոսուն վերաբերմունք երբեմնի սեփական թիմի, նրա ղեկավարի ու գործունեության մասին, դժվար էր ենթադրել». Նորայր Նորիկյան
15:25, 14.06.2021 | mamul.am
4261 | 0

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժը մարդուն դարձրել է Երևանի քաղաքապետ, որից հետո Մոսկվայից կանչել ու նշանակել է վարչապետ, հետո առաջին փոխվարչապետ, հետո դարձրել է իր ղեկավարած ՀՀԿ կուսակցության առաջին փոխնախագահ, վերջում, իր խոսքով, ամբողջ իշխանությունը հանձնել է նրան, հիմա այս մարդը կանգնել ու ասում է, որ երկիրը ստեղծված իրավիճակից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը։

Այսպիսի խոսուն վերաբերմունք երբեմնի սեփական թիմի, նրա ղեկավարի ու գործունեության մասին, դժվար էր ենթադրել:
Գոնե մինչև վերջ անկեղծ լինելու համար նշեիք, թե ինչո՞ւ Ձեր երբեմնի թիմին ու նրա ղեկավարին այլևս չեք տեսնում երկիրը ստեղծված իրավիճակից հանող ՄԻԱԿ ուժ:

Մյուս կողմից այս իրավիճակը լավագույնս է բնութագրում 2-րդ ու 3-րդ նախագահների միջև գոյություն ունեցող խորքային հակասությունների մասին:

Թե ի՞նչ կորոշի ժողովուրդը, պարզ կդառնա մի քանի օրից, բայց մի հարցի շուրջ հնարավոր չէ չարձանագրել:

Ամոթ է, որ երկրի իշխանության համար պայքարում ներգրավված են հնարավոր մեծ ու փոքր հանցագործները, իսկ գործող վարչապետի պաշտոնակատարը խոսում է չագուճի մասին...

Իսկապես ամոթ է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր