ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Մակրոնը խոսել է Էրդողանի հետ
15:40, 14.06.2021 | mamul.am
3889 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ երկար զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ես երկար զրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Առաջ շարժվել՝ պարզությամբ, հարգանքով և պահանջներով»,- գրել է Մակրոնը` Twitter-ի իր էջում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ցանկանում է քննարկել ՆԱՏՕ-ում դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր