ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Վերջին անգամ ռազմագերիներին ասել են՝ հագնվե՛ք, ձեզ տանում ենք մորթելու». Նաիրա Զոհրաբյան
16:00, 14.06.2021 | mamul.am
10113 | 0

«15 վերադարձածներից մեկի հետ անձամբ եմ խոսել, և գիտե՞ք՝ ինչ ասեց. ասեց՝ մենք տեսանք ինչ է դժոխքը: Գիտե՞ք ինչ էին անում տղաների հետ. ես պիտի ասեմ, և էն մարդիկ, ովքեր գնալու են և քվեարկեն պետականակործան արհավիրքին, պետք է հասկանան դա: Տղաներն ասում էին՝ վերջին մի քանի ամիսներին ամեն շաբաթ մեզ հագցնում, ասում էին՝ ձեզ տանում ենք Երևան հանձնելու, բայց տանում ծեծում էին ու վերադարձնում խուց: Իսկ վերջին անգամ ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու»,- «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ տղաների խոսքով՝ մինչև ավտոբուսի Վրաստանի սահման հասնելը, իրենք գիտեին՝ իրենց տանում են մորթելու:

«Այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տալու են Նիկոլ Փաշինյանին, թող գիտակցեն, որ նաև իրենք են կանգնելու արդարադատության առջև»,- հավելեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր