ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
67-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 7-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով
18:30, 14.06.2021 | mamul.am
3382 | 0

2021թ. հունիսի 12-ին Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու 67-ամյա ազգականը, օգտվելով իր մանկահասակ՝ 2014թ. հունիսի 21-ին ծնված, դստեր անօգնական վիճակից, պարբերաբար՝ 2020թ. սեպտեմբեր ամսից սկսած, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Երեխան ճանաչվել է տուժող, իսկ մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ։

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում հարցաքննվել են մի շարք անձինք, երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

67-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր