ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.28, EUR 568.13, RUB 6.53, GBP 664.39
+20 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+29 °C
Մարվել է «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշը
18:40, 14.06.2021
823 | 0

2021 թվականի հունիսի 14-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: 890 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր և հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ.):

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի վրա պատկերված են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սպենդիարյանի արձանը, իր ստորագրությունը և «150-ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն: Գեղաթերթիկի ստորին հատվածում տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:

Մարվել է «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշը
Մարվել է «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշը
Մարվել է «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշը
Մարվել է «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր