ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Միասնական սոցիալական ծառայությունը սկսել է տեղեկանքների պարզեցված ընթացակարգով տրամադրման գործընթաց
19:10, 14.06.2021 | mamul.am
1787 | 0

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից սկսվել է տեղեկանքների պարզեցված ընթացակարգով տրամադրման գործընթաց։

Ներկայում ՄՍԾ տարածքային կենտրոնների կողմից կենսաթոշակառու լինելու (չլինելու), կենսաթոշակի չափի մասին տեղեկանքներն արդեն տրամադրվում են առանց պաշտոնատար անձի ստորագրության և առանց կնիքի․ տեղեկանքները վերարտադրվում են (գեներացվում են) 16 նիշանոց հսկիչ համարով և QR ծածկագրով։

Տեղեկանքի իսկությունն ստուգվում է www.online.ssa.am կայքի «Ստուգել տեղեկանքի իսկությունը» բաժնում` մուտքագրելով 16 նիշանոց հսկիչ համարը կամ բջջային հեռախոսով սկանավորելով տեղեկանքում առկա QR կոդը:

Ի դեպ, քաղաքացին կարող է ցանկացած պահի կրկին տպագրել տեղեկանքը (տրման օրով և ժամով) www.online.ssa.am կայքի միջոցով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր