ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իրենց ադաթները, իրենց կրոնը մենք լավ չենք ճանաչում». Քոչարյանը ողջունեց եզդի եղբայրներին
19:30, 14.06.2021 | mamul.am
2423 | 0

«Հայաստան» դաշինքն այսօր հանրահավաք իրականացրեց Արմավիրում: Իր ելույթի ժամանակ դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ողջունեց նաև ՀՀ-ում ամենաբազմամարդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին՝ եզդիներին: «Ես ողջունում եմ նաև մեր եզդի եղբայրներին: Ցավոք, Հայաստանի դպրոցներում չենք սովորեցնում, մենք իրար լավ չենք ճանաչում: Եղբայրություն կա, մեկ երկրի քաղաքացիներ ենք, բայց իրենց ադաթները, իրենց կրոնը մենք լավ չենք ճանաչում: Դա ճիշտ չէ: Մենք իրենց ավանդույթները շատ լավ պետք է ճանաչենք, դա է նաև մեր երկրի ազգամիջյան համերաշխության գրավականը:
Միասին ամսի 21-ին մեր վճռական խոսքը պետք է ասենք սրիկաներին իշխանությունից հեռացնելու համար»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Իրենց ադաթները, իրենց կրոնը մենք լավ չենք ճանաչում». Քոչարյանը ողջունեց եզդի եղբայրներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր