ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Վանի Սուրբ Թովմաս հայկական լքված վանքն ախոռի է վերածվել
00:45, 15.06.2021 | mamul.am
3351 | 0

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր, լքված և անմխիթար վիճակում է։ Գանձախույզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։ Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։ Վանի Գևաշի (Ոստան) շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից կազմում է 80մ, Վան քաղաքից՝ 75կմ, իսկ Գևաշի շրջանից՝ 40 կմ։

Այստեղ կարելի է հասնել և՛ ցամաքով, և՛ նավերով։ Կիսավեր լինելու պատճառով այսօր նաև զբոսաշրջիկների կողմից անտեսված պատմական կառույցը վերականգնվելու և համապատասխան խնամքի դեպքում կարող է զբոսաշրջության կարևոր կենտրոնի վերածվել։

Չնայած թուրքական իշխանություններին ուղղված բազմաթիվ կոչերին, վանական համալիրը բարեկարգելու և պահպանելու համար դեռևս միջոցներ չեն ձեռնարկվել:

Սուրբ Թովմաս հայկական վանքի տարածքը մի կողմից գանձախույզների թիրախում է, իսկ մյուս կողմից ամռանը անասունների համար ժամանակավոր գոմի է վերածվում, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր