ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Իտալիայի օդանավակայանում դինոզավրի ձու է հայտնաբերվել
23:40, 14.06.2021 | mamul.am
9845 | 0

Իտալիայի Բերգամո քաղաքի օդանավակայանում մաքսային ծառայությունը դինոզավրի ձու է հայտնաբերել այն ծանրոցների մեջ, որոնք նախատեսված են Իտալիա ներկրելու համար, հաղորդում է Giornale di Brescia տեղական հրատարակությունը:
Դինոզավրի քարացած ձվի կճեպը եկել է Մալայզիայից՝ որպես գնում ինտերնետ-խանութից: Ծանրոցը Իտալիա է ստացվել կասկածելի փաստաթղթերի ուղեկցությամբ. հավաստագիրն, ինչպես նշում է հրատարակությունը, տրվել է գոյություն չունեցող գերատեսչության կողմից:
Գիտնականները գտածոն որակել են որպես շունոզավրի ձու՝ խոշոր բուսակեր դինոզավրի, որն ապրել է ժամանակակից Չինաստանի տարածքում:
Giornale di Brescia-ի հաղորդագրության համաձայն՝ ծանրոցը ստացողը հրաժարվել է դրանից։ Պատշաճ սերտիֆիկացման բացակայության արդյունքում հնագիտական արժեքն անցել է Իտալիայի տրամադրության տակ և կներկայացվի թանգարաններից մեկի ցուցադրությանը:

Իտալիայի օդանավակայանում դինոզավրի ձու է հայտնաբերվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր