ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«ՌԴ-ն պետք է հասկանա, որ Ալիևն իրենց արհամարհում է»․ Սամվել Բաբայան
00:20, 15.06.2021 | mamul.am
4196 | 0

«Ազատական» կուսակցության նախագահ, Արցախի պետական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը համոզված է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջամտության արդյունքում 15 գերիների վերադարձից հետո Իրանը և և Ֆրանսիան նույնպես կփորձեն նման միջնորդությամբ հանդես գալ։

«Հետո ՌԴ-ն պետք է հասկանա, որ Ալիևն իրենց արհամարհում է և չի տալիս։ Հետո իրենք փորձեն խնդիրներ լուծել։ Դժբախտություն է, որ փորձում են քաղաքականացնել այս խնդիրը, որն Ադրբեջանն առևտրի առարկա է դարձրել»,- ասում է նա։

Ս․ Բաբայանը նաև վստահ է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ կարող է իր բոլոր խնդիրները լուծել միայն ուժեղ բանակ ունենալու պարագայում։ Նա հիշում է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992թ․, երբ հայկական կողմը պարտվում էր, շատ արագ կարողացել են վերակազմակերպվել և հաղթանակներ տանել։ Հայկական կողմն ունեցել է մի քանի անգամ ավելի շատ ադրբեջանցի գերիներ ու նույն կերպ նույն երկրների միջոցով աստիճանաբար վերադարձրել է։ Եղել է դեպք, որ մեկ հայ գերու դիմաց տվել են 47 ադրբեջանցի։ «Իրանը, Ֆրանսիան էլ զբաղվում են, որ իրենք էլ մի քանի գերի բերեն, իրենց դերը բարձրացնեն, ՌԴ-ն էլ դրան խանդով է վերաբերում։ Մենք էլ Իրանին ենք գերի տվել, ֆրանսիացիներն են տարել, ՌԴ-ն, դա մեծ խանդ է»,- ասում է Ս․Բաբայանը։

Անդրադառնալով պատերազմի ժամանակ եղած խնդիրներին՝ զենքի մատակարարման ուշացումներին, ոչ սարքին զենք մատակարարելուն և նման այլ հարցերին, նա համարում է, որ ՌԴ-ն դա միտումնավոր է արել․ «Ես համարում եմ, որ, եթե ես ու դու դաշնակից ենք, դու անհապաղ պետք է անեիր»։

Ս․ Բաբայանը հիշեցրեց, որ 1992թ․ Ադրբեջանը 3,5 կմ խորությամբ մտել է Տավուշ, նախկին իշխանություններն էլ շրջանցող ճանապարհ են կառուցել։ «1992-ից Ադրբեջանը Նոյեմբերյանի տարածքում նստած է, էդ խի՞ չէիք գոռգոռում, տղերք։ Այն ժամանակ ձեռք չէ՞ր տալիս։ Շրջանցող ճանապարհ եք կառուցել, միլիոնավոր դոլար եք դրել»,- հիշեցնում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՌԴ-ն պետք է հասկանա, որ Ալիևն իրենց արհամարհում է»․ Սամվել Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր