ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Եթե ռուսաստրուկ որևէ ուժ անցնի խորհրդարան, մեղավորը կլինենք մենք ինքներս». Մարատ Բաղդասարյան
03:00, 15.06.2021 | mamul.am
3146 | 0

ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի պետական կոմիտեի բաժնի պետ Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ռուսական 102-րդ ռազմաբազայի արյունարբու Պերմյակովը գնդակահարեց գյումրեցի մի ամբողջ գերդաստանի, իսկ ՌԴ իշխանությունները պաշտպան կանգնեցին իրենց մարդասպան զինվորին, մեր բողոքի հակազդեցությունը շատ թույլ էր, ես կասեի՝ ուղղակի ձևական բնույթ էր կրում։ Մեր հասարակությունը մտածում էր՝ իմ ինչ գործն է, իմ ընտանիքին չեն կպել, ավելի լավ է լռեմ, մանավանդ, որ ռուսները հայ-թուրքական սահմանն են պահում։ Հետո նույնը` հարբած Ռազգիլդյաևի կողմից փողոցը մաքրող հայ հավաքարարին սպանելու դրվագում։ Այդպես է եղել նաև այս ողբերգություններին նախորդած մյուս սպանությունների դեպքերում։ Այնինչ, հայ ժողովուրդը միահամուռ պետք է ոտքի կանգներ ու իր հողից վռնդեր ռուս օկուպանտներին։ Այս անտարբերությունը բերեց նրան, որ ավելի քան 5000 երիտասարդ կյանքեր զոհվեցին Ռուսաստանի հովանու տակ գտնվող ու Ռուսաստանի կողմից քաջալերվող ադրբեջանցիների, թուրքերի ու ծայրահեղական իսլամիստների ձեռքով։ Հայրենիքի մի հսկայական հատված կորցրեցինք։ Այս ողբերգության մեղավորները բոլորս ենք` մեր անտարբերությամբ ու ապազգային վարքով ու մտածելակերպով։ Այսքանից հետո, եթե ռուսաստրուկ որևէ ուժ ամսի 20-ի ընտրություններում անցնի խորհրդարան, ապա որևէ մեկին մեղադրելու իրավունք չպիտի ունենանք։ Մեղավորը կլինենք մենք ինքներս, որ մի թուլափայ վերցնելով, պաշտոնի կամ այլ ակնկալիքով ամենավերջին մարմնավաճառի պես մեր ձայնը կվաճառենք կամ կնվիրենք թշնամու կողմից հովանավորվող ազգի տականքին։ Ո՛չ ենք ասում ռուսաստրուկ ուժերին, ամուր բռնում ենք արևմուտքից մեզ պարզած բարեկամական ձեռքը և մեր քվեն տալիս ենք արևմտամետ, ազգային գաղափարախոսություն կրող ուժերին ու երկիրն ազատագրում ենք Ռուսաստան կոչվող հրեշի ու նրա տեղական խամաճիկների ճանկերից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր