ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտագործում է վարչական ռեսուրսը՝ մրցակցային առավելություն ստանալու համար». Դանիել Իոաննիսյան
09:45, 15.06.2021 | mamul.am
4146 | 0

ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզպետարանը, վարչական լծակների օգտագործմամբ, երեկ (երկուշաբթի)՝ ժամը 6-ին, Սևան քաղաքի մշակույթի տուն է հրավիրել քաղաքի ու հարակից տարածքների դպրոցների անձնակազմներին։ Միջոցառումը, սակայն, ոչ թե աշխատանքային էր, այլ անթաքույց քարոզչական ու դրան մասնակցել են մարզպետ Գնել Սանոսյանը և պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Թեև տեղում աշխատած մեր խումբը չի հայտնաբերել պարտադրանքի փաստեր, սակայն ակնհայտ է վարչական լծակներով դրա կազմակերպմանը նպաստման փաստն ու որոշ ուսուցիչների դժգոհությունն այդտեղ լինելու կապակցությամբ։

Այլ կերպ ասած, թեև առկա չէ քրեական օրենսգրքով արգելված արարք, այդուհանդերձ պետք է արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտագործել է վարչական ռեսուրսը` մրցակցային առավելություն ստանալու համար։

Ցավով պետք է նշենք, որ նմանատիպ դեպքեր նկատվել են նաև այլ մարզերում։ Բացի այդ, հաճախ, մարզպետարանների աշխատակիցներն աշխատանքային ժամերին նկատվում են իշխող կուսակցության քարոզչական միջոցառումներին։

Այս ֆոնին զարմանալի չէ, որ 1,5 ամիս առաջ «Իմ քայլը» խմբակցությունը կտրականապես հրաժարվեց վարչական պատասխանատվություն սահմանել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք աշխատանքային ժամին քարոզչությամբ են զբաղվում (թեև այդ առաջարկն օրհնվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից)»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր