ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Այսօր իմ աշխատանքային վերջին օրն է». Տիգրան Սեյրանյան
10:35, 15.06.2021 | mamul.am
5985 | 0

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը գրում է. «Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Ավարտվում է Ուկրաինայում իմ՝ համեմատաբար կարճաժամկետ, բայց իրադարձություններով հարուստ առաքելությունը։

Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ միասին մենք կարողացանք մի շարք գեղեցիկ մշակութային ծրագրեր իրականացնել, ընդլայնել և ամրապնդել դեսպանություն-համայնք կապը, իսկ ուկրաինացի գործընկերների հետ՝ վերականգնել կամ սկսել մի շարք երկկողմ հեռանկարային գործընթացներ։

Աշխատանքի զգալի մասը տեսանելի չի եղել, չեմ կարող այն բացահայտել նաև առաքելության ավարտին, բայց հավատացեք, որ համայնքի ղեկավարության և ուկրաինացի բարեկամների հետ միասին ունեցել ենք կարևոր ձեքբերումներ։

Երախտագիտության խոսքեր եմ ուղղում բոլոր աջակիցներին, և հավաստիացնում, որ Ուկրաինան հավերժ կմնա իմ և տիկնոջս՝ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովայի սրտներում։

Նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին մաղթում եմ շոշափելի հաջողություններ իր առաքելության ընթացքում։

Հ. Գ. Մեր պատրաստած վերջին հանրային ձեռնարկը՝ Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում ռեժիսոր Լևոն Մինասյանի «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի ցուղադրությունը տեղի կունենա հունիսի 21-ին՝ "Київська Русь" կինոթատրոնում՝ (вул. Січових Стрільців, 93) ժամը 19։00-ին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր