ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Թափահարում են բութ գործիքներ ու զենքով սպառնում, հնչեցնում հայհոյանքներ»․ Զառա Հովհաննիսյան
17:50, 15.06.2021 | mamul.am
3595 | 0

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ընտրարշավի ընթացքում առավել ակտիվ քաղաքական մրցակիցները այնքան են միմյանց վիրավորել ու սպառնացել, որ նույնիսկ մարդասիրական միջանցք չեն թողել ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո համակերպվելու կամ հանգիստ հեռանալու համար։ Սա, իհարկե, բավական մտհոգիչ է, քանի որ այս ընտրությունների արդյունքները մեծիվ մասամբ կանխատեսելի չեն, ու դա էլ ավելի է նյարդայնացնում մրացկիցներին։
Նրանք թափահարում են բութ գործիքներ ու զենքով սպառնում, հնչեցնում հայհոյանքներ՝ փորձելով այդ մեթոդներով հասնել կարճաժամկետ հաջողության։ Ինչու կարճաժամկետ, քանի որ հասնել խորհրդարան դեռևս չի նշանակում կարողանալ լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները, պետք է աշխատել ու համագործակցել բոլորի հետ, իսկ փոխբացառող խմբերի բաժանված խորհրդարանն անունակ է լինելու համազգային նշանակության հարցեր լուծել։
Բարդ իրավիճակում ենք ու դժվար է հանդարտության կոչեր հնչեցնելը, սակայն միևնույն է, իմ հույսը մեր ներքին ողջախոհության ու լայնախոհության ռեսուրսն է, որը դեռևս չենք սպառել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր