ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Պուտինն ու Բայդենը կքննարկեն ԼՂ հարցը»․ Ուշակով
12:00, 15.06.2021 | mamul.am
3560 | 0

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում: Կքննարկեն նաև ռազմավարական կայունության, COVID-19-ի հակազդման, կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցեր, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Դրանք այն թեմաներն են, որոնք համաձայնեցված են օրակարգում, բայց դուք շատ լավ հասկանում եք, որ նախագահները կարող են իրենց հայեցողությամբ անդրադառնալ ցանկացած թեմայի։ Կարող են շոշափվել նաև հարցեր, որոնք նախապես համաձայնեցված չեն և օրակարգում նշված չեն»,- ասել է Ուշակովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր