ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հ1-ի բանավեճին չեմ մասնակցելու»․ Տիգրան Ուրիխանյան
12:10, 15.06.2021 | mamul.am
2386 | 0

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը գրել է. «Հ1-ի բանավեճին չեմ մասնակցելու։ Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ թեկնածուների ինձ չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։ Հաշվի առնելով վերոգրյալը չեմ մասնակցելու նշյալ հեռուստաբանավեճին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր