ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Քոչարյանը պատրաստ է պաշտոն առաջարկել Կարեն Կարապետյանին
14:00, 15.06.2021 | mamul.am
5738 | 0

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան։ Այդ մասին Քոչարյանը հայտարարել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ՝ փոխանցում է Sputnik Армения գործակալությունը։

Հունիսի 14-ին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին առաջիկա ընտրություններում։

Կարապետյանի վերադառնալու հավանականության ու կարգավիճակի մասին հարցին ի պատասխան Քոչարյանը պատասխանել է, որ պարբերաբար շփվում է նախկին վարչապետի հետ։

«Ես ափսոսում եմ, որ նա հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ոչ ճիշտ էր։ Համենայնդեպս, իմ կողմից առաջարկություն կլինի»,- ասել է Քոչարյանը՝ РИА Новости-ին, Sputnik Армения-ին և RT-ին տված հարցազրույցի ժամանակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր