ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
««Սպայկա»-ի սեփականատիրոջը բռնեցին, այսօր այդ անձը հայտնվել է իրենց ցուցակում»․ Քոչարյան
14:45, 15.06.2021 | mamul.am
5889 | 1

«Այս իշխանությունը խոստացել է կոռուպցիայի դեմ պայքար, իրենք այսօր թաթախվել են այդ նույն կոռուպցիայի մեջ»,- այսօր՝ Մասիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Իրենց այդ պայքարում մինչ այսօր չկա ուժի մեջ մտած՝ որևէ մեկ օրինական դատավճիռ։ «Սպայկա» մթերող ընկերության սեփականատերին երբ բռնեցին, մեծ աղմուկ բարձրացրին, 7 միլիարդ դրամի տուգանքներ դրեցին, որոնք իբրև բյուջե չվճարած փողեր էին, հետո բաց թողեցին։ Մենք հստակ գիտենք, որ ոչ մի գումար բյուջե չմուծվեց, և այսօր այդ անձը հայտնվել է իրենց ցուցակում։ Այն «Սպայկա» ընկերությունը, որն իրենց թերթերով վերագրում են ինձ»,- ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր