ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
23-ամյա 2 երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվում է 16-ամյա դեռահաս
18:40, 15.06.2021 | mamul.am
2458 | 0

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել քրեական գործ երեկ՝ հունիսի 14-ին, Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած դանակահաությունների փաստով: Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աճուկային շրջանի դանակահաություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 10 րոպե անց, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի օպերատիվ քննչական խմբերը, ովքեր պարզել են՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Վոլոդյա Ն.-ն է, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Գագիկ Հ.-ն: Բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վերջիններս վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 19:40–ի սահմաններում՝ Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Կարճ ժամանակ անց, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են նրանց դանակահարողի ինքնությունը և որպես կասկածյալ որոնում են նրան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա Վաչե Ս-ն է: Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Մազյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր