ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հերիք ա, ինչքան սեփականատեր մնացին բաշի...., բոշի.... բաշիբոզուկները». Փաշինյան
20:00, 15.06.2021 | mamul.am
3446 | 0

«Հերիք ա, ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր մնացին բոլոր բաշի...., բոշի... բաշիբոզուկները: Հայաստանի ժողովուրդը իր բաժինն ա ունենալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ես ուզում եմ գաղտնիք բացել, հիմա բանակցային գործընթաց է տեղի ունենում այդ մասով, հույս ունեմ այն նորմալ, կառոցողական կլինի: Չունենան կառուցողական դիրքորոշում, Հայաստանի ժողովուրդն այդ բաշիբոզուկներից կոմբինատի իր բաժինը, ուշադրություն՝ իր բաժինը, օտարերկրյա ներդրումներին որևէ բան չի սպառնում: Հայաստանի ժողովուրդը կոմբինատնի իր բաժինը, թեկուզ ազգայնացման մասին օրենքով, ստանալու է»,- Քաջարանում իր ելույթի ընթացքում ասաց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Հերիք ա, ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր մնացին բոլոր բաշի...., բոշի... բաշիբոզուկները». Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր