ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 493.35, EUR 583.78, RUB 6.75, GBP 686.64
+32 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Լին Թրեյսին այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
20:45, 15.06.2021
1174 | 0

Հունիսի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավարներն ու դասախոսական կազմը, համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի մասնակիցները: Դեսպան Լին Թրեյսիին ներկայացվել է ՊԱՀՀ-ի գործունեությունը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ-ամերիկյան համագործակցության և տարածաշրջանային զարգացման ուղղությունների մասին, նաև արդյունավետ համարել ՊԱՀՀ-ի գործունեությունը։ Համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի այցը ՊԱՀՀ և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր