ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նորից նույն սև-սպիտակ, Փաշինյան-Քոչարյան երկվության մեջ են ժողովրդին պահում». Վարուժան Ավետիսյան
20:35, 15.06.2021 | mamul.am
1780 | 0

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ժողովրդի մի մեծ զանգված դեռևս կոմնորոշված չի: «Նորից նույն սև-սպիտակ, Փաշինյան-Քոչարյան երկվության մեջ են ժողովրդին պահում: 2 կողմն էլ ունի հսկայական ռեսուրսներ, և կարողանում են ժողովրդի միտքը արհեստականորեն պահել այս երկվության վրա: Դրանով նրանք կլանում են ուշադրության առյուծի բաժինը: Իրականում նրանք երկուսն էլ նախկին են:
Թեկնածուների մեծամասնությունը ծրագիր չի էլ ներկայացնում, մեծամասամբ Ռուսաստանի գովքն են անում: Չկա որևէ բան ասելու՝ Ռուսաստանի հետ կապված: Քանի մենք Ռուսաստանի կիսագաղութ ենք, մենք զարգացման որևէ հեռանկար չունենք, ընդհակառակը, կարող ենք պետականություն կորցնել: Մեր ուղերձը հենց մեր կարգախոսն է՝ ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր