ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս իշխանությունն արդեն թրեյնինգի մեջ է ընդդիմադիր դառնալու համար»․ Ռ․ Քոչարյան
20:25, 15.06.2021 | mamul.am
1961 | 0

«Յուրահատուկ են և՛ ընտրությունները, և՛ քարոզարշավը։ Երևի դուք էլ եք նկատում, որ իշխանությունը պահում է իրեն որպես ընդդիմություն, իսկ ընդդիմությունը՝ որպես իշխանություն՝ քարոզարշավի որակո՛վ, բառապաշարո՛վ, շարժումներո՛վ, հոգեվարքերո՛վ․․․։ Այս իշխանությունն, իմ տպավորությամբ, արդեն թրեյնինգի մեջ է ընդդիմադիր դառնալու համար։ Ընտելանում են․․․ Այսպես ասեմ՝ նախօրոք սկսել են հարմարվել իրենց ապագա կարգավիճակին»,-Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով․ «Մեր նպատակը հաղթանակն է և իշխանությունը վերցնելը, դա հենց այդպես էլ լինելու է»։

«Այս իշխանությունն, իմ տպավորությամբ, արդեն թրեյնինգի մեջ է ընդդիմադիր դառնալու համար»․ Ռ․ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր