ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Մենք գալիս ենք իշխանությունից զրկելու, աթոռներից վռնդելու»․ Ռոբերտ Քոչարյան
21:10, 15.06.2021 | mamul.am
2130 | 0

«Ինձ այսօր մի հանդիպման ժամանակ ասացին՝ պարոն նախագահ, ձեզ ընդդիմադիր կերպարում չենք պատկերացնում․ ճի՛շտ են ասում»,- Արտաշատում հանրահավաքի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք գալիս ենք իշխանությունից զրկելու, աթոռներից վռնդելու այն մարդկանց, որոնք 18 թվականին խաբել են մեր ժողովրդին․ խոստացել են խաղաղություն՝ բերել են պատերազմ և արյուն, մահեր և ավերակներ։ Մենք գալիս ենք վռնդելու այն մարդկանց, ովքեր խոստացել են, որ բերելու են սեր և համերաշխություն, բայց բերել են ատելություն և թշնամանք։ Խոստացել էին նաև, որ ձեր բոլորի կյանքը բարելավելու են, բայց բերել են գործազրկություն, աղքատություն, արտագաղթ»,- ասաց Ռ․ Քոչարյանը։

«Մենք «ո՛չ» ենք ասում այս ամենին, և մենք պատժելու ենք իրենց, պատժելու ենք ձեզ հետ միասին։ Մենք մուրճ թափահարելը մերժում ենք, մուրճ թափահարողը չի վստահում իր բռնցքին, ձեռքի ուժին և լրացուցիչ գործիք է պետք իրեն՝ իր բարդույթները հաղթահարելու համար»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր