ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ջահե՛լ, դու ինձ այլևս չես տեսնելու, դու աստղեր ես տեսնելու քո աչքերում». Փաշինյանը՝ Սյունիքի նախկին մարզպետին
21:15, 15.06.2021 | mamul.am
11010 | 0

Կապանում իր ելույթի ժամանակ ՔՊ վարչապետի թենածու Նիկոլ Փաշինյանը կրկին ցուցադրեց հայտնի մուրճը՝ շեշտելով, թե ուսապարկ, ուսապարկ ասողները հիմա էլ չագուչացավ են կպել: Նա խոստացավ ոմանց «մոտիկից ծանոթացնել չագուչի հետ»:

«Սկսած էդ Վահե Հակոբյան կոչվածից: Ուրեմն, ջահե՛լ, հիշի՛՝ 2018 թվականին իմ կաբինետում քո ձեռքերի ու ոտքերի դողը: Էդ դողը շուտով վերադառնալու ա և համակելու ա քո ձեռքերը ու ոտքերը, բայց դու ինձ այլևս չես տեսնելու, դու աստղեր ես տեսնելու քո աչքերում, ինչպես քեզ նման անտաղանդ բռնցքամարտիկներն են շատ հաճախ աստղեր տեսնում իրենց աչքերում և ծիտիկներ՝ իրենց գլխի շուրջ: Սա ես ձեզ խոստանում եմ»:

«Ջահե՛լ, դու ինձ այլևս չես տեսնելու, դու աստղեր ես տեսնելու քո աչքերում». Փաշինյանը՝ Սյունիքի նախկին մարզպետին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր