ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ունենալու ենք 2 թունել՝ երբևէ ՀՀ-ում նախադեպը չունեցող երկարությամբ». Պապիկյան
21:20, 15.06.2021 | mamul.am
9726 | 0

«Հաջորդ ամիս կհայտարարվի մրցույթ Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար»,- այս մասին Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

«Սա «Հյուսիս-հարավն» է։ Ունենալու ենք երկու թունել` երբևէ ՀՀ-ում նախադեպը չունեցող երկարությամբ թունելներ են լինելու։ Սիսիանից միանգամից դուրս ենք գալու Քաջարան, այնտեղից էլ դեպի Ագարակ ու Իրան»,- ասաց Պապիկյանը։

Նա նշեց, որ դրանով կամրացվի Հայաստանի աշխարհագրական ողնաշարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր