ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շարունակում է մնալ ագրեսիվ և ցեղասպան». Փաշինյան
21:40, 15.06.2021 | mamul.am
1894 | 0

«Ապակառուցողական հատարարություններ ենք լսում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Իրականում ոչ մի բան տեղի չի ունեցել: Թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ վերջին 150 տարում փոփոխություն չի կրել: Նրանց քաղաքականությունը շարունակում է մնալ ագրեսիվ և ցեղասպան քաղաքականություն»,- Կապանում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ շեշտելով, որ դա Միացյալ Նահանգների ուղիղ պատասխանն էր 44-օրյա պատերազմին, քանի որ այդ պատերազմում Հայաստանը կռվում էր ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ու Պակիստանի դեմ:

Մենք Ադրբեջանից հնչող ագրեսիվ քաղաքականությանը պետք է հակադրենք միջազգային զսպման գործիքները՝ իհարկե, այդ ընթացքում լրջորեն բարեփոխելով մեր զինված ուժերը, լրջորեն խորացնելով մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և շարունակելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-ի հետ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայությունը ապահովելով մեր տարածաշրջանի անվտանգային հարցերին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր