ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իշխանության ձգտողների համար պետականության շահ գոյություն չունի»․ Լևոն Տեր-Պետրոսյան
22:30, 15.06.2021 | mamul.am
2162 | 0

«Ինչո՞ւ մեզ մոտ չկա կոմպրոմիս հասկացությունը, ինչո՞ւ չեն կարողանում ընդդիմադիր ուժերը կոմպրոմիսի գալ»,- ԱԺ արտահերթ ընտրությունների թեմայով հարցազրույցի ժամանակ՝ դիմելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, հարցրեց լրագրող Պետրոս Ղազարյանը։

«Նախևառաջ, աշխարհի բոլոր պետություններում ոչ մի կոմպրոմիս չկա։ Յուրաքանչյուր կուսակցություն, ուժ պայքարում է իր արդյունքների համար։ Բարոյականությամբ, բարոյախոսությամբ հնարավոր չէ համաձայնության բերել։ Նրանք բոլորը բարոյախոսություն են քարոզում և անում լրիվ հակառակը»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ շարունակելով․ «Կուսակցություններն իրավունք ունեն այդպես վարվելու՝ բարոյական կլինի՞, թե անբարոյական։ Իշխանության ձգտողների համար պետականության շահ, չգիտեմ ինչի շահ գոյություն չունի․ ամեն ինչի գնում են՝ իշխանության հասնելու համար»,- ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր