ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դաշնակից չկա, իմացե՛ք, դա երբեք չի եղել»․ Լևոն Տեր-Պետրոսյան
23:00, 15.06.2021 | mamul.am
4151 | 0

«Ապագային նայենք՝ կա՞ դաշնակից Արցախի հարցի կարգավորման հարցում»․ Հ1-ի տաղավրում հաղորդավարի հարցին ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոյանը պատասխանեց․ «Դաշնակից չկա, իմացե՛ք, դա երբեք չի եղել»։

Հետևաբար Արցախն ի՞նչ է լինելու, ո՞նց եք տեսնում ապագան Արցախի լուծման հետ կապված հարցին, բանախոսն արձագանքեց․ «Ես ասացի՝ հիմա շատ դժվար է․ էն ժամանակ մենք փոխզիջելու բան ունեինք, հիմա չունենք, ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը գոնե համաձայնի ինչ-որ մի ստատուս քվոյի պահ ապահովել՝ հետագայում կարգավիճակը լուծելու համար։ Մենք զիջելու հնարավորությունը կորցրեցինք»։

«Ո՞վ է ասել՝ մենք Ղարաբաղը տալիս էինք Ադրբեջանին, հողերը տալիս էինք, երբե՛ք էդպիսի բան չկար․ մենք խոսել ենք փոխզիջման մասին։ Այսօր լրիվ ուրիշ սիտուացիա կլիներ, Ղարարբաղի հարցը կարող էր դառնար իսկապես ՄԱԿ մակարդակի քննարկելիք միջազգային հարց։ Ես ասել եմ՝ Ղարաբաղի հարցում հիմա Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի»,- ասաց Լ․ Տեր-Պետրոսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր