ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Դատարկվում ա էս երկիրը. Նիկո՛լ, Ռոբե՛րտ, Սե՛րժ, գիտակցե՛ք էս հեռանկարը». Լևոն Տեր-Պետրոսյան
23:30, 15.06.2021 | mamul.am
4770 | 0

«Վերջին 3-4 ամսում 70 հազար մարդ ա հեռացել Հայաստանից՝ պաշտոնական տվյալով: Արտագաղթն ահավոր չափերի ա հասել: Հասկանո՞ւմ եք՝ ինչ ա կատարվում: Դատարկվում ա էս երկիրը: Եթե ընտրություններն էլ խայտառակ լինեն և հետընտրական պրոցեսներ էլ տեղի ունենան, կոշտ հակամարտություններ, մարդ չի մնալու էս երկրում»,- Հանրայինի եթերում մտահոգություն հայտնեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հաղորդավարի դիտարկմանը՝ հուսանք՝ կգիտակցեն հակամարտող ուժերը, թե ինչ է դրած սեղանին, Տեր-Պետրոսյանը հակադարձեց. «Որ հասկանային, էս վիճակին չէինք հասնի: Նիկո՛լ, Ռոբե՛րտ, Սե՛րժ, գիտակցե՛ք էս հեռանկարը»:

Առաջարկին՝ գուցե համատեղ բանավեճի ժամանակ հասկացնե՞ք այդ բանը, Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքեց՝ այդ մասին հետո կպատասխանեմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր