ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ»․ առաջին նախագահ
23:25, 15.06.2021 | mamul.am
8608 | 3

Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ իր նպատակն է վերականգնել ԼՂԻՄ-ի նախկին սահմանները և վերադարձնել Շուշին և Հադրութը․ Հ1-ի եթերում անդրադառնալով այս հարցին, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Տեսեք՝ սա արդեն մեծ նվաճում է։ Երբ որ մեր ժամանակ էդպիսի բան էր առաջարկվում՝ պահպանել Շուշին և Հադրութը, այսինքն՝ ԼՂԻՄ նախկին սահմանները և ունենալ միջանցք Հայաստանի հետ, դա համարվում էր դավաճանություն։ Հիմա, հետին թվով, նա համաձայն է, երազում է․․․ շատ վտանգավոր հայտարարություն է նրա հայտարարությունը»։

Թե ինչու է «վտանգավոր», բանախոսը պարզեցրեց․ «Ասեմ՝ շա՜տ վտանգավոր է․ կարող է փորձանք բերել մեր գլխին։ Ինչպե՞ս է ինքը Հադրութը և Շուշին հետ վերադարձնում։ Դա հնարավոր է միայն պատերազմով։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ։ Ո՞վ է թույլ տալու, Սդրբեջանը հո չի՞ եկել նստել էդտեղ, որ թողնի էդպես հանգիստ գնա։ Ո՞վ է նրան ստիպելու, Ռուսաստա՞նն է ստիպելու։ Էդպիսի բան գոյություն չունի։ Լսեք՝ ամբողջ աշխարհի համար, կուզեք մեզ պատեպատ տանք, պատեպատ չտանք, Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս»,- փաստեց ՀԱԿ նախագահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր