ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Մեզ ավելին է պետք». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի առաջ պայման է դրել
12:40, 16.06.2021 | mamul.am
8065 | 0

ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է «ավելին անի» բարեփոխումների ոլորտում, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու թեկնածու է։ Դաշինքը տարբեր աջակցություն է ցուցաբերում այդ երկրին՝ պաշտպանության և անվտանգության ինստիտուտների արդիականացման բնագավառում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում:

«Մենք պարտավորությունների կատարման տարբեր ծրագրեր ունենք, որոնք հիմնականում նվիրված են բարեփոխումների շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարին, որոնք Ուկրաինան արդեն սկսել է, բայց մեզ ավելին է պետք: Մենք պետք է ավելին անենք՝ դրանց ամբողջական իրականացումն ապահովելու համար»,- ասել է Սթոլթենբերգը։

Ընդ որում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է կազմակերպության բոլոր 30 անդամ երկրների համաձայնությունը։ Այդ հարցը գագաթնաժողովի հիմնական թեման չի եղել, հավելել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր