ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Սթոլթենբերգը հայտարարել է Պուտին-Բայդեն հանդիպման կարևորության մասին
15:10, 16.06.2021 | mamul.am
2977 | 0

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ժնևում կայանալիք հանդիպման կարևորության մասին, քանի որ դաշինքի անդամ երկրների համար Ռուսաստանի հետ հարաբերությունները գերակա հարց են:

«Ես կարևոր եմ համարում, որ 2 նախագահները հանդիպում կանցկացնեն։ Կարևոր է նաև այն փաստը, որ մեր բոլոր դաշնակիցները ողջունել են, որ նախագահ Բայդենը նախագահ Պուտինի հետ հանդիպման նախաշեմին խորհրդակցել է ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդների հետ, քանի որ դաշինքը հավաքական անվտանգության հարցերի շուրջ համակարգման հարթակ է: Եվ, իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորիս համար առաջնային կարևորություն ունեն»,- ասել է նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք պետք է ուժեղ լինենք՝ պատրաստ զսպման, պաշտպանության, և միևնույն ժամանակ մեզ անհրաժեշտ է երկխոսություն ՌԴ-ի հետ։ Ռուսաստանը մեր հարևանն է, մենք պետք է խոսենք նրա հետ, նույնիսկ եթե չենք հավատում մոտ ապագայում հարաբերությունների բարելավմանը»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունները տեղի կունենան Ժնևի Լա Գրանժ վիլայում՝ նեղ և ընդլայնված կազմով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր