ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման
14:05, 16.06.2021 | mamul.am
6590 | 0

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը հրապարակեց դատավճիռը։ Հաշվի առնելով կալանավորման ընթացքում անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ Նարեկ Սարգսյանը, ընդհանուր առմամբ, ազատազրկման ձևով պատիժ կկրի 3 տարի, 6 ամիս և 23 օր։

Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար:

Նարեկ Սարգսյանն ընդունել էր առաջադրված մեղադրանքները և միջնորդել, որ գործը քննվի արագացված կարգով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր