ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Coca-Cola-ի կապիտալացումը նվազել է 4 միլիարդ դոլարով Կրիշտիանու Ռոնալդուի ժեստից հետո
23:40, 16.06.2021 | mamul.am
14010 | 1

Coca-Cola ընկերության մեկ ակցիայի արժեքը 56,10 դոլարից նվազել է 55,34-ի: Ըստ իսպանական Marca թերթի, դա կապված է Կրիշտիանու Ռոնալդուի վանող ժեստի հետ Պորտուգալիա-Հունգարիա հանդիպման նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ:

Ռոնալդուն մի կողմ է հրել գազավորված ըմպելիքի 2 շշերն ու ցուցադրաբար վեր բարձրացրել ջրով լի շիշը: Դրանից մի քանի ժամ անց ընկերության ակցիաներն սկսել են ընկնել, իսկ նրանց հետ՝ նաև կապիտալացումը՝ 242 միլիարդ դոլարից հասնելով 238 միլիարդի: Евро-2020-ի պաշտոնական հովանավոր Coca-Cola-ի ներկայացուցիչները դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել այս կապակցությամբ:

Նշենք, որ Ռոնալդուն նախկինում ևս դեմ է արտահայտվել գազավորված ըմպելիքներին: Նա չի օգտագործում շաքար և հետևում է սննդակարգի:

Սակայն որոշ լրատվամիջոցներ վստահեցնում են, որ Coca-Cola-ի ակցիաների անկումը սպասելի էր և դա կապ չունի Ռոնալդուի վերաբերմունքի հետ: Ամերիկյան բազմաթիվ ընկերությունների ակցիաներն են ընկել հունիսի 15-ին՝ ԱՄՆ-ի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ Դաշնային պահուստային հանձնաժողովի հայտարարության նախօրեին, գրում է Financial Times-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր