ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Էդ գիտակցման վրա ոտքի չի կանգնել ոչ մի պետություն և ժողովուրդ». Հակոբ Բադալյան
03:10, 18.06.2021 | mamul.am
4273 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Հայաստանն Արցախի հարցում չի որոշում ոչինչ, սա ինչ-որ տեղ հասկանալի է՝ նա մասնակցում է ընտրության, ունի իր քաղաքական նպատակները, խնդիրները, և նրա հայտարարությունները բխում են դրանից: Իհարկե, բացառությամբ էն մարդկանց, ովքեր առաջնորդվում են Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականության «Աստված» լինելու կանխավարկածով:

Բայց ես չեմ հասկանում մարդկանց, որոնք այդ ամենի մեջ չեն, բայց նույնպես խոսում են, թե Հայաստանը չի որոշում ոչինչ:

Անշուշտ, պատերազմից հետո Հայաստանի դերն էապես թուլացել է, հնարավորություններն էապես նվազել են, ահռելի է դարձել Ռուսաստանի անմիջական ազդեցությունը բուն Արցախում ու Հայաստանի վրա, անվտանգությունն այս պահին ապահովում են ռուս խաղաղապահները և այլն:

Բայց էդ ամենը չի նշանակում, որ Հայաստանը չի որոշում ոչինչ: Հարգելինե՛րս, Հայաստանն այսօր, իհարկե, որոշում է զգալիորեն քիչ բան, քան մինչև պատերազմը, բայց Հայաստանը որոշիչ գործոն է: Ավելին, հենց այդ գործոնն է, որ պատերազմից հետո էլ շարունակվում է ենթարկվել հիբրիդային գրոհների ներքին ու արտաքին դաշտերում:

Այդ գործոնի ազդեցության աճն անշուշտ կախված է պետության հետագա որակներից, ուժից և այլն, բայց Հայաստանն այսօր էլ որոշիչ գործոն է, այլապես Հայաստանը ոչ թե կլիներ թիրախում, այլ ուղղակի մոռացած կլինեին Հայաստանի մասին:

Բավական է «սեփական ոչմիբանության» գիտակցում խորացնելը ներկայացնել որպես քաղաքական պրագմատիզմ կամ սթափություն: Էդ գիտակցման վրա ոտքի չի կանգնել ոչ մի պետություն և ժողովուրդ: Հասկանալի է, որ անիրականանալի նպատակների մասին բարձրաձայնելն էլ մեկ այլ ծայրահեղություն է: Բայց, բավական է հենց երկու ծայրահեղություններով Հայաստանը սնուցելով «պինգ-պոնգ» խաղալ հանրային գիտակցության ու հոգեբանության հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր