ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Կարծում եմ՝ գագաթնաժողովից շահել է Ռուսաստանը»․ Թրամփ
10:45, 17.06.2021
3675 | 0

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումից ոչինչ չի ստացել, իսկ Մոսկվայի համար հանդիպումը լավ է անցել:

«Բեմ ենք տրամադրել Ռուսաստանին և փոխարենը ոչինչ չենք ստացել»,- ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցում:

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ը չի կարողացել կանգնեցնել «Հյուսիսային հոսք-2»-ը, ինչը կարևոր էր անել:

Նախկին նախագահի կարծիքով՝ գագաթնաժողովից շահել է Ռուսաստանը։ «Ես կարծում եմ, որ դա լավ օր էր Ռուսաստանի համար»:

Թրամփը նաև հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող էին «անհավանական» լինել։

«Նրանց տնտեսություն է պետք, իսկ մեզ պետք են բաներ, որոնք նրանք ունեն։ Նրանք շատ արժեքավոր երկիր են հանքային ռեսուրսների տեսանկյունից»,- նշել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր