ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ՔՊ-ի քարոզչական հավաքին պարտադրում են մասնակցել ուսուցիչների, պետական ծառայողների». Ռուբեն Մելիքյան
11:45, 17.06.2021 | mamul.am
1643 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտից անընդհատ ահազանգեր ենք ստանում Երևանի ու մարզերի տարբեր հաստատություններից՝ այն մասին, որ այսօր երեկոյան ՔՊ-ի քարոզչական հավաքին պարտադրում են մասնակցել ուսուցիչների, պետական ծառայողների, համայնքային ծառայողների, պետական ու համայնքային հիմնարկների աշխատակիցների... Նպատակը՝ Հանրապետության հրապարակում ամեն գնով ստանալ բազմամարդ հավաքի լուսանկարներ։

Զգուշացում. համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի՝ դա հանցագործություն է և պատժվում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկմամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր