ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ խոշոր հանրահավաք կանցկացնի
21:00, 17.06.2021 | mamul.am
3376 | 0

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին անգամ խոշոր հանրահավաք կանցկացնի հունիսի 26-ին Օհայո նահանգում: Այս մասին ասված է ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարի տարածած հայտարարության մեջ։

«ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 26-ին խոշոր հանրահավաք կանցկացնի Օհայոյի Վելինգթոն քաղաքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Save America (Փրկենք Ամերիկան) քաղաքական գործողությունների հանձնաժողովի հանրահավաքը կդառնա «շատերից առաջինն»՝ ի պաշտպանություն Հանրապետական կուսակցության թեկնածուների և «Make America Great Again» սկզբունքի: Առաջիկա միջոցառման նպատակն է լինելու հանրապետական Մաքս Միլերին աջակցելը, ով հաջորդ տարի մտադիր է Օհայոյից ընտրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր