Այսօր՝ Կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանը անհետ կորած զինծառայողների թիվը նշել է 3 հարյուրից ավելի, մինչդեռ, ըստ հրապարակված փաստաթղթի, նրանց թիվը հազարից ավելի է, ասել է․ «1000-ից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ։ Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվել են և նրանք անհետ կորածների ցուցակից անցել են զոհվածների ցուցակ։ Այս պահին անհետ կորածների թիվը 275 է»։ |