ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Այս պահին անհետ կորածների թիվը 275 է»․ Նաիրի Սարգսյան
12:25, 17.06.2021 | mamul.am
3976 | 0

Այսօր՝ Կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանը անհետ կորած զինծառայողների թիվը նշել է 3 հարյուրից ավելի, մինչդեռ, ըստ հրապարակված փաստաթղթի, նրանց թիվը հազարից ավելի է, ասել է․ «1000-ից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ։ Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվել են և նրանք անհետ կորածների ցուցակից անցել են զոհվածների ցուցակ։ Այս պահին անհետ կորածների թիվը 275 է»։

«Այս պահին անհետ կորածների թիվը 275 է»․ Նաիրի Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր