ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ը Ռուսաստանին իր թշնամին է հայտարարել». Պուտին
14:00, 17.06.2021 | mamul.am
6121 | 1

ԱՄՆ-ը Ռուսաստանին իր հակառակորդն ու թշնամին է հայտարարել դեռ 2017 թվականին և որոշել է աջակցել ՌԴ-ում քաղաքական կազմակերպություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ջո Բայդենի հետ բանակցությունների արդյունքներով ասուլիսի ժամանակ:

«Միացյալ Նահանգները Ռուսաստանին իր թշնամին, հակառակորդն է հայտարարել, Կոնգրեսը դա արել է 2017 թվականին։ Միացյալ Նահանգների օրենսդրությունում դրույթներ են մտցվել այն մասին, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի մեր երկրում ժողովրդավարական կառավարման կանոններին ու կարգին, ինչպես նաև՝ քաղաքական կազմակերպություններին»,- ասել է Պուտինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր