ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար հատկացվեց շուրջ 182 մլն դրամ»․ Ժ․ Անդրեասյան
14:35, 17.06.2021 | mamul.am
1790 | 0

Հ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության այսօրվա նիստով պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար հատկացվեց շուրջ 182 մլն ՀՀ դրամ։
Հիշեցնեմ, որ վերապատրաստումներն իրականացվելու են նոր ձևաչափով՝ բաց և մրցակցային դաշտում։ Վերապատրաստումների համար երաշխավորվել են 48 կազմակերպություններ։ Ուսուցիչները ունեն հնարավորություն նաև ավտոմատ հավաքել ատեստավորման համար անհրաժեշտ կրեդիտները՝ երաշխավորված շուրջ 30 դասընթացներից՝ հաշվի առնելով նաև նախորդող մի տարվա ընթացքում դասընթացն անցած լինելու հանգամանքը, փոխհատուցում ստանալ, եթե վճարել էին դասընթացին մասնակցության համար։
Նշեմ նաև, որ ներկայում ամբողջությամբ վերանայում ենք ուսուցիչների վերապատրաստման քաղաքականությունները՝ նախատեսելով վերապատրաստման առանձին մոտեցումներ ուսուցիչների տարբեր խմբերի համար, ինչպես օրինակ՝ սկսնակ ուսուցիչների, փորձառու ուսուցիչների ևն։ Առաջիկա օրերին կներկայացնենք նաև այս գործընթացը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր