ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Մի օր նրանք կհնձեն Հայաստանը՝ ինչպես հիմա են հնձում ձեր բանականությունը»․ Կարինե Հարությունյան
23:05, 17.06.2021 | mamul.am
3444 | 2

Լրագրող, ՀԱԿ նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, Ադրբեջանի եւ Թուրքիայի ու նույնիսկ Ռուսաստանի համար լավագույն թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. մի մարդ, որն այնքան թույլ է, որ կարող է եւ նաեւ հիմա էլ կատարում է այն, ինչ թելադրվում է այս երեք երկրների կողմից: Ալիեւը սրտի ուզածի չափ տրորում է նրան՝ այդպիսով հարվածելով եւ երկրին, Ռուսաստանն իր կամքն է թելադրում ՝ առանց մտահոգվելու, որ կարող է որեւէ դիմադրության հանդիպել, Թուրքիան տարերքի մեջ է. վաղուց այսքան իրավիճակ չէր ստեղծվել Հայաստանը կամ գոնե նրա մի ասը մասը նվաճելու համար:
Իսկ ի՞նչ կլինի, եթե Քոչարյանը լինի երկրի ղեկավարը: Քոչարյանի հետ անհանգիստ կլինեն եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, որն էլ կարող է նոր եւ այլ խնդիրների դուռ բացել: Միայն Ռուսաստանն է, որ կարող է իրեն հարմարավետ զգալ. այն մարդը, որը Գույք պարտքի դիմաց ծրագրով Ռուսաստանին տրամադրեց մեր ստրատեգիական նշանակության օբյեկտները, հիմա էլ կարող է Հայաստանի անկախությունը նվիրել:
Այս երկուսի կողքին կա մեկ ուժ, գեթ մեկ կուսակցություն, որը խաղաղություն է քարոզում, որ իրատես է, ձեզ սարեր չի խոստանում, միեւնույն ժամանակ հայաստանամետ է՝ բոլոր պարագաներում, եւ որի առաջնորդը դա ժամանակին իր գործով ապացուցել է:
Լա՛վ, չեք սիրում Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց ձեր հայրենիքը հո սիրում եք, չէ՞: Նախկինում արվածը նշանակություն չունի՞ ձեր ընտրության հարցում: Արդյո՞ք կարելի է զգացմունքներով դատել. Փաշինյանին ընտրել, որովհետեւ գուցե ականջահաճո բաներ է ասում, կամ Քոչարյանին, որովհետեւ ուզում եք նա Փաշինյանին պատժի: Իսկ գիտե՞ք, որ մի օր այդ պատժելու դագանակը ձեր կամ ձեր հարազատների գլխին կարող է կախվել: Մի օր նրանք կհնձեն Հայաստանը՝ ինչպես հիմա են հնձում ձեր բանականությունը. Փաշինյանն իր մուրճով, Քոչարանն իր մանգաղով: Իսկ այն ժամանակ արդեն ուշ կլինի, շա՜տ ուշ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր