ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Դեռ չի եղել քվեարկություն, բայց ասում եք՝ հաղթել եք, մյուս կողմը ևս ասում է, որ հաղթել է»․ Էդմոն Մարուքյան
23:40, 17.06.2021 | mamul.am
3241 | 0

«2008 թվականին տղաս 1 տարեկան էր, 13 տարի անցել է, նա արդեն14 տարեկան է։ Մարտի 1-ի դեպքերը տեղի ունեցան և հիմնական երևացող դերակատարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դուք, շարունակում ենք մնալ այս պատմության քննության և փակ շրջափուլի մեջ։ Հունիսի 21-ին Դուք և Ռ․ Քոչարյանը մարդկանց հրավիրում եք ցույցերի, արդյոք սա նո՞ւյն պրոցեսն է, որ կարող է կրկնվել»,- նախընտրական բանավեճի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ չի կարող նման պրոցես տեղի ունենալ․ «2008 թվականին նախագահական ընտրությունների տվյալները կեղծվել են, այս ընտրությունների արդյունքները չեն կարող կեղծվել, և ՀՀ քաղաքացու քվեարկությունը ճշգրիտ արտահայտվելու է։

Ես կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ կան քաղաքական ուժեր, որոնցից մեկի առաջամարտիկը Ձեր նշած ուժն է, և այդ ուժերը հստակ փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ, և ըստ այդմ, Հայաստանի քաղաքացին չի կարող քվեարկել նման ուժի օգտին, և ես կարծում եմ, որ մենք 60 և ավելի տոկոսներով կձևավորենք հստակ խորհրդարանական մեծամասնություն»։

Արձագանքելով՝ Էդմոն Մարուքյանը նկատեց․ «Դեռ չի եղել քվեարկություն, բայց Դուք ասում եք, որ հաղթել եք, մյուս կողմը ևս ասում է, որ հաղթել են, և երկու կողմերը մարդկանց հրավիրում են ցույցերի։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ մոտավորապես նույն պատմությունը մենք կարող ենք ունենալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր