ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ավտովթար Արագածոտնի մարզում․ հրդեհված մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի
00:15, 18.06.2021 | mamul.am
3173 | 0

Հունիսի 17-ին ժամը 21։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52-րդ կմ-ում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և հրդեհվել։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ժամանած հրշեջ-փրկարարները վարորդի նստատեղում հայտնաբերել են մոխրացած դի։ Վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ավտովթար Արագածոտնի մարզում․ հրդեհված մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի
Ավտովթար Արագածոտնի մարզում․ հրդեհված մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի
Ավտովթար Արագածոտնի մարզում․ հրդեհված մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի
Ավտովթար Արագածոտնի մարզում․ հրդեհված մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի
Ավտովթար Արագածոտնի մարզում․ հրդեհված մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի
Ավտովթար Արագածոտնի մարզում․ հրդեհված մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի
Ավտովթար Արագածոտնի մարզում․ հրդեհված մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր